ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ձեր թավշյա հեղափոխությունը թավշյա կախաղան է դարձել ՀՀ պետականության համար

Ձեր թավշյա հեղափոխությունը թավշյա կախաղան է դարձել ՀՀ պետականության համար
06.07.2026 | 17:10

Ես չեմ ճանաչում Գագիկ Ծառուկյանին, երբևէ չեմ պաշտպանել, նույնիսկ, եղել է՝ քննադատել եմ, երբ, անցյալում, քաղաքական հայտարարված դիրքերից հետ է նահանջել։ Բայց այն, ինչ կատարվում է նրա շուրջ, քաղաքական լկտի բոլշևիզմ է և ունեզրկման ամենագարշելի դրսևորում։

Այս երևույթը յուրաքանչյուրիս է վերաբերվելու, և՛ ընդդիմադիրներին, և՛ Նիկոլ ընտրող վկաներին։ Անասնապետության այս համակարգը ուղղված է Հայաստանի պետականության դեմ։ Ոչ ոք անմասն չի մնալու այս գեհենից, որովհետև կտրում ենք ծառը, որի վրա նստած ենք։

Մասնավոր սեփականության ինստիտուտը արևմտյան քաղաքակրթության հիմքն է, որը, Հին Հռոմից սկսյալ, մինչ այսօր, գտնվում է բոլոր պետությունների պաշտպանության ներքո։ Ձեր թավշյա հեղափոխությունը թավշյա կախաղան է դարձել ՀՀ պետականության համար։ Դուք, որ պաշտպանում եք այս ստահակներին, դառնալու եք այս մամլիչի զոհը։ Սա ո՛չ առաջին, ո՛չ վերջին դեպքն է, երբ ինքնահմա բռնապետը ամեն ինչ հարմարեցնում է իր հետույքին։

Ես Երկիրս համարում եմ թուրքի կողմից, ներսից նվաճված և պարտքս եմ համարում այս մասին հայտարարելու։ Սա սպանդ է, անտեսանելի ասեղով միացրած մեր երակին, ու մենք բռնել ենք ինքնաոչնչացման ուղին։

Ընդդիմությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել այս պրոցեսները կանգնեցնելու համար։ Եթե ոչ, իմաստ չկա Ձեր ընտրվել-չընտրվելու մեջ։ Հաջորդը Դուք եք լինելու։ Հերթով գալու են բոլորի հետևից։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 6832

Մեկնաբանություններ